ԱԺ-ում այսօր շարունակում է քննարկվել ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, ռազմատեխնիկայի նկատմամբ վերահսկողության կարգի մասին համաձայնագիրը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց. «Պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ, հիմա՝ ՌԴ-ն հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանում է: Հիմա՝ ՌԴ-ն պիտի գա ու մեզ վերահսկի՝ մեր զինտեխնիկան, իսկանդերը տեղո՞ւմ է, ճիշտ նպատակի՞ն է ծառայել, թե չէ»:
Տեսանյութը` A1plus.am-ի