▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորականների երդումը Սպարապետի շիրիմի մոտ

Հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում առաջին անգամ նշվեց «Սպարապետի օր»-ը: Ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և բաձրաստիճան այլ այրեր:

Միջոցառումը մեկնարկեց Խնձորեսկի ճոճվող կամրջից՝ դհոլով և զուռնայով, որին հաջորդեց երդման արարողությունը՝ ազգային հերոս, Դավիթ Բեկի զինակից Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ:

«Սպարապետի շիրիմի մոտ, ինչպես նաև մեր հերոսական ժողովրդի բոլոր զորավարների հիշատակի առջև վերստին հավաստում ենք.հավատարի՛մ տված զինվորական երդմանը՝ մեզանից յուրաքանչյուրն իր հայրենիքի զինվորն է ու երկրի սահմանների պահապանը: Մենք խոնարհվում ենք հայոց պետականության համար նահատակված բոլոր հերոսների հիշատակի առջև և հավաստում, որ նրանց սխրանքը չի մոռացվել, որ նրանց մարտական ոգին այսօր էլ մեզ հետ է ու շարունակելու ենք իրականացնել հայոց փառապանծ զորահրամանատարների ու մարտիկների կարևոր պատգամը՝ հայրենիքի պաշտպանը լինելու սրբազան առաքելությունը»,-երդվեցին զինվորականները:

Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվեցին ժողովրդական երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձևերի մրցույթներով.նետաձգություն, փեյնթ բոլ և այլն: Ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նվագախումբը՝ Արմեն Պողոսյանի մասնակցությամբ, «Կարին» երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, Արսեն Գրիգորյանը (Մրո) և նրա ղեկավարած ազգագրական երգի համույթը: Իսկ օրը եղրափակվեց գալա համերգով, որում նշված կատարողների հետ միասին հանդես եկան Շուշան Պետրոսյանն ու Պարի պետական անսամբլը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին