▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառուցողական հանդիպում».համատեղ հայտարարություն

Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի՝ Ժնևում կայացած այսօրվա հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել։ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը։

Ավելի ուշ նախագահները բանակցությունները շարունակել են առանձին: «Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում,-ասվում է հայտարարության մեջ:

Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատև ընդմիջումից հետո վերսկսված այս անմիջական բանակցություններից:

Նրանք պատրաստ են աշխատել կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Մոտ ապագայում համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ արտգործնախարարների հետ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին