▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվոր դարձած ուսանողները քիմիական զենք պետք է փորձարկեն ադրբեջանցիների վրա

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ճիշտ է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, բայց չի հասկանում այն գրոհը, որն ուղղված է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ:

«Բոլորը պետք է բանակ գնան:  Երկու տարին ոչնչով չի խանգարելու գիտությանը: Եթե մարդը ծնվել է որպես Վիկտոր Համբարձումյան, ապա ուզի-չուզի՝ կդառնա: Ժողովրդի մոտ տպավորություն է, թե բանակում «հետամնացներն» են  ծառայում: Եթե կա «Սմերչ» ու «Իսկանդեր», այն պետք է գիտության ու տեխնոլոգիաների համալսարան լինի չէ՞: Դասախոսներն էլ թող գնան հենց բանակում տեսական գիտելիքներ տան: Օրինակ՝ քիմիկոսները թող գնան ու քիմիական զենքից օգտվել սովորեցնեն ուսանողներին ու փորձարկեն ադրբեջանցու վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը՝ հավելելով.

«Եթե նման քննարկումներ տեսնեինք ապրիլյան պատերազմից հետո ու հարց բարձրացնեին, թե ինչո՞ւ է զոհվել 120 հոգի, դա կհասկանայի: Եթե այսպես պայքարեին Բոլոնյան համակարգի, կաշառակերության դեմ՝ էլի կհասկանայի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին