Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում:
Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է:
Լևոն Արոնյանի կինը նշանակվել է Կարեն Կարապետյանի խորհրդական
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet