▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը

Քիչ առաջ Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայկազ Բաղմանյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը:

Նախագահականի կայքից տեղեկանում ենք.

Հ. ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Դեկտեմբերի 5
Երևան 
ՆՀ-913-Ա

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը ազատման մասին զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին