▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք` Թել-Ավիվի փոխարեն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ես որոշում եմ կայացրել այն մասին, որ արդեն եկել է ժամանակը պաշտոնապես ճանաչելու Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, այսուհետ Ամերիկայի համար այդպես է լինելու»,-ասել է նա:

Թրամփը հրաման է արձակել պետդեպարտամենտին` սկսել ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխության հարցով զբաղվել Թել-Ավիվից դեպի Երուսաղեմ: Ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունվել է դեռեւս 1995 թվականին, բայց միայն այս տարվա հունիսին Սենատն հավանության արժանացրեց այդ որոշումն ուժի մեջ մտցնելու գործընթացը: 

Մինչեւ Թրամփի ելույթը, պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասը նախազգուշացրել էր, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է ունենալ «վտանգավոր հետեւանքներ» ամբողջ տարածաշրջանի համար։

Թրամփը կարծում է, որ մայրաքաղաքի փոփոխությունը հնարավորինս լուծում կհանդիսանա իսրայելա-պաղեստինական կոնֆլիկտի հարցում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին