▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը տարեկան ներմուծում է 300. 000 կուսաթաղանթ կամ՝ եթե ձեր հանճարն ու հերոսը Սեյրան Սարոյանն է...

Համացանցում ոչ միայն հրճվանք և ուրախություն է տիրում ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վերջին ելույթի առիթով, այլ նաև հնչում են քննդատական խոսքեր վերջինիս արտահայտած մտքերի ու այն եթեր հեռարձաող հեռուստատեսության վերաբերյալ: 

Առանց մեկնաբանության և խմբագրման՝ ներկայացնում ենք դրանցից երեքը. 

«Սեյրան Սարոյանի հետեւորդներին
Ես կարծում եմ, որ Հայաստանի կանանցից եւ ոչ մեկը ավելի պակաս իրավունքներ չունի, քան որեւէ տղամարդ։ Եթե տղամարդուն (տղային) կարելի է մինչ ամուսնանալը ինտիմ կապի մեջ մտնել, ապա դա կարելի է նաեւ կնոջը (աղջկան)։ Իսկ եթե տղամարդիկ կան, որ պահանջելու են կուսություն, ապա ցանկացած պահանջարկ ծնում է առաջարկ՝ Հայաստանը տարեկան ներմուծում է 300 000 կուսաթաղանթ՝ հենց այդ տիպի տղաների եւ նրանց մայրերի պահանջարկը բավարարելու համար։ 
Ով ինչ ցանի, այն կհնձի։
Ասածս վերաբերվում է 18+»,-գրել է Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Սեյրան Սարոյեանը մէկ անգամ եւս ապացուցեց, որ մեր ազգի ողբերգութիւնը մեր կանայք են: Եթէ էսքան հիացող կայ կանանց ապանքի տեղ դնող մի ոչնչութեան արտայայտութիւներով, մենք դեռ երկա՜՜ր ճանապարհ ունենք անցնելու: 
«Մայրերի ափի մէջ է ազգի ճակատագիրը»
Սենց մայրերից «սեյրաններ» պիտի ծնուեն...
Վստահ եմ, որ թեման հենց Արամն ու Գարիկն են բացել, ուղղակի էնպէս են մոնտաժել, որ դա չի երեււում, իրանք իրենց գործն են անում,հանրայինն էլ իր գործն է անում.հնարաւորինս բթացնել հասարակութեանը: «Դէ եթէ Արամն ու Գարիկն են համաձայնւում , ուրեմն իսկապէս ճիշտ բաներ ա ասում»:- մտածում են Արամով ու Գարիկով հիացող աղջիկներն ու կանայք ու չեն անդրադառնում, որ իրենք իրենց ինքնակամ աթոռի տեղ են դնում»,-գրել է Շաղիկ Գևորգյանը՝ Բեյրութից:

 

«Ազգը Սարոյան ազգանունով երկու հանճար է տվել՝ Սեյրանին ու Վիլյամին, սակայն ,ցավոք սրտի, աշխարհը ճանաչում է միայն երկրորդին, իսկ հայ ազգը միայն առաջինին...  »,-գրել է Առաքել Սեմիրջյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին