▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել

Asekose.am-ի տեղեկությունների համաձայն, Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից, որի մասին կհայտարարվի ամանորյա տոներից հետո:

Հրաժարականի բուն պատճառներն այս պահին հայտնի չեն, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Աշոտ Մանուկյանը վերադառնալու է էներգետիկ բնագավառի մասնավոր  սեկտոր, որտեղ միշտ հաջող գործունեություն է ծավալել:

Հիշեցնենք, որ տարբեր տարիներին նա աշխատել է «Միցուբիշի» կորպորացիայում` խորհրդատու, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ, նաև վրացական «Թելասի» ԲԸ-ում` գլխավոր տնօրեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին