▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարի պորտֆելը հնարավոր է հանձնեն Դաշնակցությանը

Ըստ ասեկոսեների,  ապագա նախագահի հարցում հստակություն  մտցնելուն և վերջնական որոշում կայացնելուն զուգահեռ, Սերժ Սարգսյանը ուրվագծում է նաև ապագա կառավարության կազմը, որը ձևավորվելու  է կոալիցիոն հիմունքներով:

Մեր աղբյուրների համաձայն, Մշակույթի նախարարի պորտֆելը կարող  է տրվել Դաշնակցությանը, որն էլ հնարավոր է ապրիլից հետո լինի ՀՀԿ-ի հիմնական գործընկերը գործադիրում:

Այս պաշտոնի համար հիմնական թեկնածու ընկալվում է  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով գրող է, բանասեր և լրագրող և գործադիրում աշխատելու փորձ ունի, սակայն այլ ոլորտում. 2003-ից 2008 թվականներին եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 

Կարդացեք նաև՝ Կտրուկ դեմ ենք պետական համակարգի կուսակցականացմանը. Աղվան Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին