▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք էլ ժպտացեք, ժպիտը գեղեցկացնում է մարդուն. Շարմազանով

 

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում մի քանի հիշեցում արեց.

«Ոստիկանական համակարգում հազարին մոտ փոփոխություններ են տեղի ունեցել: Հանցագործությունները ոչ միայն փողոցում են տեղի ունենում: Հավանաբար, երբ մարդկանց աշխատանքից ազատում են, ուրեմն ինչոր մի մութ կողմ այնտեղ կա: Դրա համար ես առաջարկում եմ առաջին հերթին տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժանմունքներում, կաբինետներում, դատախազության բոլոր առանձնասենյակներում, Կառավարության աշխատակազմի ամբողջական համակարգում ու թափանցիկ դարձրեք ձեր աշխատանքը հասարակության համար: Հավատացեք՝ դա շատ ավելի օգտակար կլինի հասարակության համար. կան հանցագործություններ, որոնք պլանավորվում ու իրագործվում են ձեր համակարգերի կողմից»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելությում նշեց.  «Մենք, ակախ մեր առաջին կամ 2-րդ մասնագիտությունից, նաեւ կինոդերասաններ ենք՝ փողոցում նկարվում ենք, աշխատանքի վայրում նկարվում ենք, ավտոմեքենայում նկարվում ենք, մնում է՝ բնակարանում նկարվենք: Այսքանից հետո մեզ ոչինչ չի խանգարում հայցել միջազգային կառույցների աջակցությունը՝ մեզ հայտնի դերասանների ցանկում ներառելու համար»: «Դերասաններին հրավիրում եմ դահլիճ…Հարգելի գործընկերներ, ձեզ հրավիրում եմ դահլիճ»,- ծիծաղելով արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Նա նշեց, որ իր մի քանի գործընկերների տեսակետները չի կիսում. «Այս նախագիծը ոչ թե ընդդեմ քաղաքացու է, քաղաքական գործիչների է, այլ սրա նպատակը հանուն քաղաքացու անվտանգության, հասարակական կարգի պահպանության պաշտպանությունն է: Ոստիկանությունը որեւէ խնդիր չունի օպերատիվ, գաղտնի տեսանկարահանման, եթե դա պահանջում է հանցագործությունների դեմ պայքարը: Ուստի, այս օրենքին մենք պետք է կողմ քվեարկենք: Վերջում ժպիտի պահով՝ դուք էլ ժպտացեք, պարոնայք, ժպիտը գեղեցկացնում է մարդուն»:

Կարդացեք նաև՝ Ողջունե՛ք Սերժ Սարգսյանին, քանի որ ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը. Փաշինյան

Մի հատ էլ մարդկանց վրա ժուչոկներ դնելու նախագիծ բերեք. Նաիրա Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին