▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը Սերժ Սարգսյանը կասի 4-րդ նախագահի մեր թեկնածուի անունը. Էդուարդ Շարմազանով

Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում տեցեկացրեց, որ նիստում քննարկվել է ՀՀԿ-ի 2018 թվականի նախագահի թեկնածուի հարցը:

 

«Նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկել է 4-րդ նախագահի հարցը, որը ունենալու է ներկայացուցչական գործառույթ: Քննարկել ենք մի թեկնածու հարց, որը լավագույնս կարող է ներկայացնել  եւ ունի  ներսում եւ միջազգային ատյաններում աշխատանքային փորձ: Թեկնածուին առաջադրել է ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ ընդհանուր առմամբ բոլորը կողմ են: Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի  ՀՀ 4-րդ նախագահի մեր թեկնածուին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին