▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  ասել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։

Նրա խոսքով, Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»,- նշել է Շարմազանովը։

Հանրապետական կուսակցությունը որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը։ «Պարոն Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ թե դատախազությունում, թե զինվորական դատախազությունում»,- ասել է Շարմազանովը։  

Իսկ հարցին, թե եթե Հրայր Թովմասյանը վայր դնի պատգամավորական մանդատը, ով կփոխարինի նրան, Շարմազանովն ասել է, որ Հրայր Թովմասյանն առայժմ վայր չի դնում մանդատը, այլ ընդամենը հրաժարվելու է ղեկավարել Պետա-իրավական հարցերի հանձնաժողովը, իսկ ՀՀԿ ցուցակում հաջորդը Տաճատ Վարդապետյանն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին