▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը սեղանի տակ, սեղանի վրա, նման որևէ բան չի եղել...Գագիկ Հարությունյան

ԱԺ-ում դատական բարձրագույն խորհրդի հինգ հոգանոց կազմի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որի թեկնածությունը ներկայացվել է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից: 

Ելք խմբակցության ղեկավարը, նրան հարց ուղղելով, հիշատակել է անցած տարի ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքն այլեւս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ` չի հավակնելու ՀՀ վարչապետի պաշտոնին. «Դուք ներկա եք եղել այդ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը սա լո՞ւրջ էր ասում, թե՞ հետո հումորային բան է եղել, ասենք` սեղանի տակից ձեռքով «թխի, թող գա» է արել։ Սա ես լրիվ լուրջ եմ հարցնում։ Մյուս հարցս` ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ։ ՀՀ-ում ընտրություններ կեղծվե՞լ են, թե ոչ»:

Ի պատասխան Գագիկ Հարությունյանն ասել է . «Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպումների ժամանակ երբեք չի եղել, որ նա իր խոսքը կատակով կամ անլուրջ ասի։ Ձեր ասած` սեղանի տակ, սեղանի վրա բան չի եղել։ Բոլոր ընտրությունների ժամանակ, երբ ՍԴ դիմել են, չի եղել մի դեպք, որ ՍԴ-ն իր դիտարկումները արել է։ Սակայն ներկայացված փաստերն այնպիսին չեն եղել, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները։

Մեծամասնական ընտրությունների ժամանակ եղել է այնպես, որ անվավեր են ճանաչվել տվյալ ընտրատարածքի այդ ընտրություններր։ Քիչ առաջ ես ուրախացա, որ ԱԺ-ն որոշեց միահամուռ ձեւով մարտի մեկի իրադարձությունները քննարկել։
Մեկ անգամ չէ, որ մեր երկիրը նման խնդրի առաջ է կանգնել։ 2003թ. ընտրություններին ծանր իրավիճակ էր, երբ հանրային հակամարտության էր վերածվում քաղաքականը։ Հարցը տեղափոխեցինք իշխանության տիրոջը, իսկ իշխանության տերը ժողովուրդն է եւ կոչ արեցինք` տալ իր վերդիկտը։ Երբ քննում էինք այդ գործը, կային բազմաթիվ փաստեր, որ վկայում էին բազմաթիվ խախտումների մասին։ Մենք չէինք ցանկանում մեխանիկական գործողություն կատարել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին