▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհապաղ բերել այդ փաստաթղթերը ու ցույց տալ Սարգսյանի` ՀՀ քաղաքացի լինելը

 

ԱԺ-ում ՀՀ նախագահի իշխանական կոալիցիայի 65 պատգամավորների ներկայացրած թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման հարցի քննարկման ժամանակ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարց ուղղելով, խոսեց ՀՀ նախագահի թեկնածությանը կից ներկայացված փաստաթղթերը, որոնց մեջ չի տեսնում փաստաթղթեր, որտեղ կլինի հաստատում այն չափանիշների, որ սահմանել է Սերժ Սարգսյանը. «Բացի այդ, բաց է մնում նրա ՀՀ քաղաքացիության հարցը, թեեւ բանավոր կերպով նա շատ է խոսել այդ մասին, մինչդեռ համապատասխան փաստաթուղթ չկա, որ վերջին 7 տարում մշտապես բնակվում է ՀՀ-ում»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այն, ինչ հայտարարել է պարոն Սարգսյանը, հիմնավորված են փաստաթղթերով «Կարող եք հարցում անել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, նա դիվանագիտական առաքելություն է կատարել, դա արդեն ինքնին խոսում է այդ մասին»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց անհապաղ բերել այդ փաստաթղթերը ու ցույց տալ։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին