▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը չի համարում իր նամակի պատասխան: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցին պատասխանելով ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցազրույցում Սողոմոնյանն անդրադարձել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից դատախազություն ուղարկած այն գրությանը, որ Մարտի 1-ի գործի առնչությամբ պետք է հարցաքննության կանչել նաեւ Ռոբերտ Քոչարյանին:

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողություններն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,-այս առիթով ասել է Սողոմոնյանը:

«Նախ՝ թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետեւ նամակին և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննությանը կանչելու թեմային որեւէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, եւ թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը խոսել է նաեւ Սողոմոնյանի այն մեղադրանքների մասին, որ Մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչը ինքն է, պատգամավորն ասել է.

«Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա, որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետեւից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է, եւ իմ կարծիքով, էս մեկնաբանության հենց բուն նպատակն այն է, որ մենք փոխանակ քննարկենք սա, հիմա քննարկենք բաներ, որը բազմիցս քննարկված է։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված եւ հրապարակված են, իմ գործով դատավարությունն է եղել, միջազգային արձագանք է եղել»,- ասել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին