▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵԾ»-ն, քաղաքապետի նվերը ստանալու համար, խմբակցության գործավարին ստիպում է աշխատանքից ազատվել

Քաղաքապետարանի կին աշխատակիցներին և ավագանու կին անդամներին մարտի 8-ի տոնական օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ և 20 հազար դրամանոց բանկային նվեր-քարտ էր մատուցել:

Asekose.am-ի տեղեկություններով, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավար Լիլիթ Սինանյանը, ով այդ պահին եղել է քաղաքապետարանի վարչական շենքում և ստացել է տոնական անակնկալն՝ անհարմար իրավիճակում է հայտնվել: 

«Երկիր Ծիրանի»-ն  վերջինիս ստիպում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: 

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները Տարոն Մարգարյանից տոնական բացիկ և նվեր-քարտ չեն ստացել,իսկ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ նշել էր, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Այն առումով, որ կոնկրետ Ձեր կողմից նշված նվեր քարտերը բաժանվել են բոլորին, և հաշվի առնելով, որ նվեր քարտերը անհատապես են տրամադրվում՝ տվյալ պահին, երբ այցելել են տվյալ խմբակցության աշխատասենյակ, այդ անձինք տեղում չեն եղել: Եղել է գործավարը, և նա ստացել է իր համար նախատեսված և՛ քարտը, և՛ շնորհավորական բացիկն ու ծաղիկը»,-պարզաբանել էր Արթյուր Գևորգյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին