▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաց Բերողի հիշատակին.Ժիրայր Սէֆիլյան,Վարուժան Ավետիսյան

Հայոց աշխարհում ապագայով հղի նախագոյ վիշապական վիճակ էր:
Հայկազուն Սասնա Ծուռ Արթուր Սարգսյանը, երբ իմացավ, որ մյուս Սասնա Ծռերը խոցել են Վիշապին ու կռվում են նրա հետ, հասկացավ, որ Ժամանակն է:
Ներհուն իմաստությամբ նա գիտեր, որ ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում է:
Հոգով ու մտքով գնաց Հայկի համաստեղություն, որ նաև Հայի Տուն է կոչվում, հաղորդություն ստացավ, ապա որոշեց իր անելիքը, հայկյան նետի նման ճեղքեց-անցավ վիշապի շղթան, հաց բերեց Սասնա Ծռերին ու միացավ նրանց:
Վիշապի որովայնը պատռելու և նոր կյանքի սկիզբ դնելու համար այս ճեղքումն էր անհրաժեշտ:
Մեկը պետք է լիներ, որ իր կյանքն ու գլուխը դներ վիշապաքաղության կարիքն ու անհրաժեշտությունը հաստատելու համար:
Այդ Մեկը Հաց Բերող Արթուր Սարգսյանը եղավ:
Ժողովուրդը գնահատեց նրա զոհաբերությունն ու անփոխարինելի ավանդը և համարեց, որ նա ամբողջովին ի կատար է ածել իր առաքելությունը:
Մինչդեռ Հայկից հաղորդություն ստացած Հաց Բերողի համար կյանքն ու գործը չափվում ու որոշվում էին արդեն ըստ անհունի և հավերժի:
Եվ Արթուրն անցավ երկնային կյանքի սահմանն ու գնաց դեպի Անհունը և Հավերժը …

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռեր խմբավորման անունից)

Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան Պետության» ճակատի կազմակերպած՝ Հաց բերողի մահվան տարելիցին նվիրված հավաքին ուղերձը կարդացել է Թամար Հովհաննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին