▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա վճռական ճակատամարտ է. իշխանափոխությունը հրապարակում գցած է լինելու.Փաշինյան

«Մեզ համար ընդունելի է խաղաղ քաղաքական պայքարը: Իսկ ընդհանուր առմամբ ես ողջունում և մեծ հարգանքով եմ վերաբերվում թե՛ Վոլոդյա Ավետիսյանին ու նրա քայլին, թե՛ մյուսների հավաքներին:  Մենք մեզնից կախվածը կանենք: Սա վճռական ճակատամարտ է: Մենք ի վիճակի ենք պայքարել, ժողովրդի համար հարթակ ստեղծել: Եթե ժողովուրդն ուզենա՝ կհաղթի, չուզենա՝ չի հաղթի: Այս Սահմանադրությամբ ավելի հեշտ է իշխանափոխություն անելը, քան նախորդով: Ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի վրա հրամանատարի կարգավիճակ Սերժ Սարգսյանը չի ունենալու և այս 1 շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում գցած է լինելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին