Փաշինյանի «Բորոդինոն» կամ իշխանությունը զավթելու սկիզբը
«Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի»,- ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ճանապարհային քարտեզը, որով փորձում է նա իր համակիրների հետ հասնել բաղձալի հաղթանակին՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարում ասես մի մեծ պլանավորած ճակատամարտ լինի, կամ ինչպես ինքն է ասում՝ մի նոր Բորոդինոյի ճակատամարտ։ Ըստ նրա «Ճակատամարտը» վարվելու է «14+4» ֆորմատով։
Ըստ Փաշինյանի ցույցերի ժամանակ պետք է իր համախոհների հետ կազմեն մեծ մարդկային զանգված, իրար պինդ պահեն, իսկ ամենահամարձակներն էլ հանձնարարեն, որ իրենց վրա վերցնեն հարվածները և փորձեն պաշտպանել մեկը մյուսին»։ Իսկ ի՞նչ ակնկալիք ունեն, որ իրենց պայքարին մեծ զանգված կհավաքվի՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական անցյալն ու տարիներ առաջ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ նրա մասնակցությունը:
Մասնավորապես՝ Փաշինյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 225-ի առաջին մասի, ի ըստ հավաստի աղբյուրների դրա վերաբերյալ առկա են նույնիսկ համապատասխան նյութեր ազգային արխիվներում:
Իսկ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը ևս խորը մտածելու տեղիք են տալիս, քանի որ 2008 թվականի փետրվարի 21-ի իր ելույթում Փաշինյանը խոսում է ոստիկանության գործողությունների մասին՝ ապա նշում, որ անհրաժեշտության դեպքում ցուցարարները կշրջապատեն կառավարական շենքերը, անհնազանդության այլ ակցիաներ կիրականացնեն և այլն, իսկ սա, ոչ այլ ինչ է, քան ժողավրդի միջոցով պետությանը շանտաժի ենթարկելու հնարք: Հավելենք նաև, որ Հայաստանում բողոքի շարժման ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ըստ շրջանառվող լուրերի մինչ այսօր սերտ շփման մեջ է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ և համարվում է նրա աճեցրած կադրը:
Իսկ եթե հաշվի առնենք Փաշինյանի կողքին կանգնած փորձառու և անփորձ մարդկանց ու նրա անհագ ցանկությունը գալ իշխանության, և իհարկե նրանց կողմից ակտիվ կիրառվող քարոզչամեքենան ու հասարակության մեջ սփռվող ատելության քարոզի տարերը, ով մեր հետ չէ՝ մեր դեմ է սկզբունքով՝ ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Այս ամենից հետևություն՝ ու՞մ է վստահելու ժողովուրդը, և ի՞նչ է ստանալու հետագայում վստահության փոխարեն:
Հեղինակ՝ Արման Խարազյան
Հիշեցնենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի քայլերթի դուրս եկած Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները գիշերել են Ջաջուռ գյուղում: «Իմ Քայլը» ճամբարում քննարկվել են ոչ միայն քայլերթի հետ կապված հարցեր, այլև վերջին օրերի աղմկահարույց նորությունները:
Դիտեք նաև՝ «Մինչև Երևան ճանապարհը ես անցնելու եմ ոտքով»,-ասում է Նիկոլ Փաշինյանն ու ներկայացնում իրավիճակը «Իմ Քայլը» ճամբարում: