▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջույններ Սաշիկ Սարգսյանին, Сердечный привет от Зимзимова...Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ելք խմբակցության ղեկավար   Նիկոլ Փաշինյանը՝ ի պաշտպանություն նույն գործողությունն իրականացրած ակտիվիստ  Անուշ Լալայանի,  ծածկել էր Դիլիջանի թունել տանող ոլորանների արագաչափերից մեկը:

Դրանից հետո ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր արել է, իր խոսքով, «Անտիսաշիկ-2» գործողությունն՝ ի պաշտպանություն անհնազանդության գործողություններ իրականացնող մյուս ակտիվիստների՝ ի դեմս Վարդգես Գասպարիի ու Արփի Դավոյանի:

Նշենք, որ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան 26-ում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Ոստիկանները ուժով Վարդգես Գասպարիին տեղափոխել են դիմացի մայթ:

Իսկ Արփի  Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետևյալը. «Առավոտյան մեր բնակարանի դռան առջև ինձ դիմավորեց այս գլխատված ճնճղուկը։ Փաստորեն, Կոզա Նոստրայի կանոններով ապրող մարդիկ կան մեր կողքին։Ինչևիցե,լավ եղեք....»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին