▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմությունն ուշացավ.ՀՀԿ-ն առաջադրեց Սերժ Սարգսյանին՝ նիստն արդեն կայացել է

Ծաղկաձորում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:

Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ինչպես Asekose.am-ին տեղեկացրել են ՀՀԿ լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ավտոերթ տեղի կունենա դեպի Ծաղկաձոր. որտեղ տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը:

Նշենք նաև, որ ընդդիմադիր մի քանի ուժեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազատության հրապարակում շարունակում են  հանրահավաքն ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին