«Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել»,-«Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
«Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, երբ ես խոսել եմ պարոն Սարգսյանի հետ, ես շատ հստակ արձանագրել եմ, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության անցնցում փոխանցելու պայմանները, հետեւաբար ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:
«Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ եւս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է, ընտրեք»,-ասել է ՀՀ վարչապետը՝ նկատելով, որ սա բանակցություն չէ, երկխոսություն չէ, ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին:
«Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինի: Մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել, ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրախպետությունում իրավիճակը: Իրավիճակը Հայաստանում այնպիսին չէ ինչ-ես 10-15 օր առաջ, իրավիճակը ՀՀ-ում փոխվել է, դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»,-ասել է Փաշինյանը, որից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես հետևյալ կերպ է արձագանքել. «Ժողովրդի անունից՝ 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու եւ ես այլեւս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք»:
Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի