▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին, քաղաքական ուժերին, նախարարներին

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին ոստիկաննները հարկադրաբար հեռացրել էին Էրեբունիից  եւ տարել անհայտ ուղղությամբ, իր ֆեյսբուքյան էջում  քիչ առաջ հայտարարություն է  տարածել։ Նա բռնության կոչ չի արել, այլ համախմբվելու։

 

«1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց

3. Ապակենտրոնացեք

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին