▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այսպես շարունակվի՝ մենք քաշված ենք. Ռուբեն Հախվերդյան

«Նրանք, ովքեր ասում են՝ եթե ռուսը չլինի՝ մենք կորած ենք, ազգային դավաճաններ են: Կարծում եմ՝ ավելի լավ է կորած լինենք, քան թե այս կարգավիճակում: Սերժիկին ու Ռոբերտին ռուսական հատուկ ծառայությունները բերեցին: Հաշվի առեք նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, և եթե այսպես շարունակվի՝ մենք քաշված ենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Նա նկատում է՝ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր խոսում են փայտե լեզվով.

«Հայերենն իրենցից է վախենում, իրենք՝ հայերենից: ՍերԺ Սարգսյանը, երբ եկավ իշանության, մարզերի անունները կարդում էր ու չէր հասկանում, թե ի՞նչ է գրված: Հիմա այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում, շատ կարևոր է մեր հասարակության համար: Իսկ Սերժիկներին ու մյուսներին իշխանության է բերել ռուսական ցարը, բայց չգիտես ինչու՝ բոլորը խուսափում են խոսել այդ մասին: Արգելված թեմա է, ի՞նչ է: Պուտինն ո՞վ է, որ վախենաս ու չխոսես նրա մասին: Նրանց մտավորականությունն էլ է դեմ Պուտինին: ՌԴ-ն միշտ  կարողացել է հրաշալի զինատեսակներ պատրաստել, բայց ոչ արդուկ ու կոշիկ: Տնտեսությունը միշտ թույլ է: Հայաստանը պետք է դառնա անկախ պետություն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին