ԱԺ միջանցքներում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հեղափոխություն անել առանց արյան, իսկ նա ( Գագիկ Ծառուկյանը) կեսից նահանջեց, որ արյուն չթափվի, ասել է հետևյալը.
«Մեր և Նիկոլի մեջ տարբերություն կա կազմակերպվածության մեջ, բոլորը գիտեն իմ թափը, իմ հզորությունը և համապատասխան ես ասում եմ՝ մի գիշերվա մեջ, ես թիմ ունեի,կառույց ունեի, 439 հոգի ձերբակալեցին , բայց Նիկոլ Փաշինյանը մենակ իր համար, շրջելով, ասելով-խոսելով գյուղերով , ճիշտ խաղի կանոները պահելով աշխատեց։ Հալալ ա իրան, ինքը կատարել է այն, որը մեր ժողովուրդը սպասում էր, անհնարինը հնարավոր է դարձրել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Երբ որ ես սկսել եմ քաղաքականությամբ զբաղվել՝ համակարգն իմ լրիվ բաց դաշտում դրված է, ինչքան էլ ստուգել են, բան չեն գտել...»,-նաև նշել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի` իր հասցեին արված քննադատությունների մասին, թե վերջինս խուսափում է հարկերից. «Ծառուկյանը մաքուր ա, ով ուզում ա, թող գա, ստուգի, ումը պետք է ստուգեն չեն ստուգում, այդ բոլորը մենք գիտենք, այնպես որ ես այդ հարցն ուզում եմ փակեմ»,-նշել է նաև:
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցի որոշ մանրամասներ՝ տեսանյութում