▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն մայիսի 8-ին կողմ կքվեարկի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին

ՀՀԿ խմբակցության նիստից հետո, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ: 

ՀՀԿ-ն մասնավորապես հայտարարել է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ կողմ կքվեարկի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու: 

Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ․ - «Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:

Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:

Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները` ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.

* Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:

* Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

* Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

* Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:

 

Կարդացեք նաև՝  Ժողովրդի դեմ խաղ չկա.. Ծառուկյանն ու Փաշինյանն այսօր նորից հանդիպել են

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին