▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր կհավաքվի` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նիստի ժամանակ վերջնական կորոշվեն, թե վաղը ովքեր պետք է կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին:

Վահրամ Բաղդասարյանը նշել է նաև,  որ վաղը ՀՀԿ-ն կօժանդակի ձայների բավարար քանակով, որպեսզի ՀՀ-ն վարչապետ ունենա:

«Մեն արել ենք հայտարարություն, մենք հավատարիմ ենք այդ հայտարարությանը։ Արդեն իսկ ի նկատի ունենալով մեր ընդդիմադիր գործընկների քայլերը՝ մենք կօժանդակենք այն բավարար ձայների քանակով, որպեսզի ամսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ»,- հայտարարեց նա։ Բաղդասարյանի խոսքով՝ այն մտավախությունները, որոնք իրենք հայտնել են, չեն փոխվել՝ ՀՀԿ-ն շարունակում է մտահոգ մնալ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությամբ և անվտանգությամբ։

Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նիստի ժամանակ վերջնական կորոշվեն, թե վաղը ովքեր պետք է կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/803584/

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին