▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց

Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում բավարարվեց շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը` նրա խափանման միջոցը փոխելու մասին։  Որոշում կայացվեց դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին: Նրա  նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն հեռանալու մասին:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էր նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին