Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ոստիկանապետն ու Ազգային Անվտանգության ծառայության պետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ խոստացել էր 23.00-ից հետո տեղեկացնել այսօրվա արված գործերի ու աշխատանքային հանդիպումների մասին, ավելի ուշ է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում իրականացրել Բաղրամյան 26-ից ու ներայացրել է իր որոշումներն, ըստ որոնց ոստիկանապետէ նշանակվում ցույցերից բոլորին հայտնի Վալերի Օսպիյանն, իսկ ԱԱԾ ղեկավար նշանակել Արթուր Վանեցյանին:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ էլի ասելիքներ ունի և 23.00-ից կրկին ուղիղ եթեր կիրականացնի Բաղրամյան 26-ից: