▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ Փաշինյան-Պուտին հանդիպումից. սկսել է նրանց տետ ա տետ բանակցությունը

 

Ռուսաստանի Դաշնության  Սոչի քաղաքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը`ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում: Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Կողմերը միմյանց շնորհավորել են երկրի ղեկավարի պաշտոններում ընտվելու կապակցությամբ:  

Լայն կազմով  հանդիպումից հետո նրանք մնացել են տետատետ:

 Ըստ նախնական տեղեկատվության` առանձնազրույց-հանդիպումը տևելու է մոտ 40 րոպե. Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն առաջացնող հարցեր, Փաշինյանն ու Պուտինը խոսելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: 

Կառավարարության լրատվական ծառայության մամուլի հաղորդագրությունն ու տեսանյութը կներկայացնենք  քիչ ավելի ուշ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդանի, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Տեսանյութը` «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Գրիգոր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին