▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերի» աջակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների աջակիցների պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ասեկոսեների, համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների մանրամասները չհրապարակել: Այս լուրն ավելի ուշ հաստատել է «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել էին պողոտան։

Նոր իշխանությունների հետ իրենց հուզող հարցերը քննարկելու պատրաստակամության մասին հայտնել էր նաև ակցիայի մասնակիցներից Միքայել Մարգարյանը՝ ֆեյսբուքյան իր տեսաուղերձում. տեսանյութում նա նշում է, որ սպասվում է հանդիպում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը կոչ էր հղել բանտից՝ ուղղված Հայաստանի հանրությանը։

«Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը»,-նշել էր Շանթ Հարությունյանը՝ խնդրելով 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին ու նորաստեղծ կառավարությանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին