▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա ընտրությունների ժամանակ կուսակցությունները թող նշեն, թե ովքե՞ր են նախարարաները լինելու.Արա Պապյան

«Կարևոր է հեղափոխությունն ավարտին հասնելը: Պետք է փոփոխություններ լինեն նաև  օրենսդիր, դատական մարմիններում: Իսկ սա հնարավոր կլինի ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը՝ նշելով. 

«Ակնհայտ է՝ ՀՀԿ-ն ընտրությունները կփորձի ձգձգել: Մտածում են՝ հիասթափությունների ալիքը կմեծանա, իրենք էլ կողքից կբզբզեն: Սակայն  պետք է հաշվի առնել, որ մեզ մոտ գործադիրը հսկայական իշխանություն ունի իր ձեռքում և, եթե շատ պատգամավորների առջև օրենքով որոշակի պահանջներ դրվեն՝ հենց իրենց բիզնեսի,  անցյալի հետ կապված, հաճույքով կքվեարկեն Ընտրական օրենսգրքի օգտին, որը կցանկանա Նիկոլ Փաշինյանը: Նախկին իշխանությունները կատաղի դիմադրում են, որովհետև խնդիրը միայն հարստությունը չէ, որ կուտակել են, այլ նաև հանցագործությունները: Այստեղ կա նաև ժողովրդի գործոնը: Եթե նրանք պահանջեն, որ  պատգամավորները քվեարկեն նոր օրենսգրքի օգտին, այդպես էլ պետք է անեն»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ արդյո՞ք ճիշտ քաղաքականություն է օրինակ՝ քրեաօլիգարխիկ տարրերից գումար վերցնելը,  բյուջե լցնելն ու նրանց չդատելը, դիվանագետը նկատեց.

«Ախր, մենք չգիտենք, թե նրանք ի՞նչ են ուզում: Մի քանի նախադասություններից ելնելով պետք չէ եզրակացություն անել: Եթե կան հանցանքներ, ապա դրանց պետք է նայեն իրավական տեսանկյունից: Եթե առաջնային դիտարկվի գումարների վերադարձը, անհրաժաշետ է դա անել: Կուսումնասիրեն և կտեսնեն՝ հարկերը քի՞չ է վճարել, թե՝ ոչ: Հետո կորոշեն՝ միայն դրանք բացահայտելով, հատուցում ստանալով է պետք բավարարվել, թե՞ նաև պատժել է անհրաժեշտ: Տեսե՛ք, այն ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, դա բոնուսն է, որը շահում ենք: Իր խնդիրը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններն ապահովելն է: Կարծում եմ՝ ամեն կուսակցություն պետք է հանդես գա սեփական ծրագրով: Օրինակ՝ ի՞նչ անել քրեաօլիգարխիկ տարրի հետ, ինչպե՞ս են պատկերացնում Արցախի հարցի լուծումը և այլն: Պետք է նաև ստվերային նախարարների կաբինետը ձևավորեն: Ասենք, եթե նրանք դառնան իշխանություն, ովքե՞ր են նախարարները  լինելու: Սա նույնպես կարևոր է: Շատ երկրներում այդպես է»:

Արա Պապյանն անդրադարձավ նաև արտաքին մարտահրավերներին.

«Կարևորն այն է, որ պետք է միակողմանի շեղումը, որը  ՌԴ-ի կողմն էր, հավասարակշռել շատ զգուշավոր ու դանդաղ քայլերով, որովհետև գիտենք, որ Ռուսաստանը նման բաները հիվանդագին է ընդունում: ԵՄ-ի հետ ստորագրած ասոցացման համաձայնագիրը պետք է զարգացնենք:

Ունենք արտաքին պարտք, որն անկախ ամեն ինչից ամեն օր շատանում է: Պարտքի վերաձևակերպման, մասնակի չեղյալ հայտարարելու խնդիրը կա»,-նշեց բանախոսը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին