ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է երկրի առաջ ծառացած բնապահպանական հարցերին՝ նշելով, որ համապատասխան տեսչական մարմնին հանձնարարարելու է առաջիկա օրերին ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող բոլոր մետաղական հանքերում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունության հետ կապված, որ չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և, այդպիսով նաև՝ բնապահպանական կանոններին:
-Չենք կարող ասել , որ Հայաստանում հանքարդյունաբերական ոլորը փակելու ենք, սակայն չենք կարող թույլ տալ, որ շահագործումն այդ հանքավայրերում տեղի ունենա այնպես, ինչպես այժմ է իրականացվում,-նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տեղեկություններ կան, որ հանքարդյունաբերությամբ զբաղվողները մեծ պարտքեր ունեն պետությանը, ինչը պետք է շատ շուտ մարվի:
Մանրամասներ՝ տեսանյութում: