▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանն առնվազն 7 օր պատգամավոր է լինելու. Շարմազանով

 

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինձ համար առնվազն անակնկալ է, երբ վարչապետ Փաշինյանը Բաղրամյան 26-ից հայտարարում է, թե չի միջամտելու դատական համակարգի գործունեությանը, բայց միջամտում է կամ օրենսդիրի կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Նա վսահեցրել է, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին հարց չի քննարկվում:

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել որպես Երևանի քաղաքապետ, Շարմազանովը արձագանքել է. «Ես էլ կարող եմ շատ բան ասել, շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Տարոն Մարգարյանը «բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին