▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը», - ասված է հայտարարության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։ 

Հավելենք, որ երեկ  Տարոն Մարգարյանը դիմել էր ԿԸՀ՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու պահանջով:

Կարդացեք նաև` Ալեն Սիմոնյանի արձագանքն՝ իրեն Երևանի ավագանու մանդատից զրկելուն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին