▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի նվաստացնել ժողովրդին. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում՝ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի հանդիսավոր միջոցառման ժամանակ: 

 

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Հայոց բանակի փառապանծ զինվորներ և սպաներ, ՀՀ մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագան, Վեհափառ տեր...

 

 

 

 

 

 

 

 

 

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը 1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն։ Մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պտկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն։ Ու, քանի որ, մեր ժողովրդի պատմության մեջ նման բան նախկինում երբեք չէր եղել, այդ պետությունը կոչում ենք նաև Առաջին Հանրապետություն։

 

 

 

 

 

 

 

 

Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր, և սա ճակատագրական շրջադարձ էր։ Իհարկե, դա առայժմ միայն իրավական կարգավիճակի փոփոխություն  էր, բայց այս կարգավիճակը հայ ժողովուրդը նվեր ստացավ ինչ որ մեկից, այլ    նվաճեց քրտինքով ու արյունով։

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում՝  ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին