▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոմն անձը». Մարգարիտ Եսայանն արհամարհանքով խոսեց Էլթոն Ջոնի բարեգործության մասին

«Մեր հանրությունն այնքան էր ոգեւորվել «ոմն անձից» 100 լսողական սարքերի տրամադրմամբ՝ ասես մեր պետությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիներին երբեք լսողական սարքեր չէր տրամադրել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին ու  նախարարին խնդրել է թվեր ներկայացնել՝ հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քանի լսողական սարք է տրամադրել:

Մարգարիտ Եսայանն ակնարկում էր Էլթոն Ջոնի այցին:

 

 

 

 

 

 

 

 

«Վերջին շրջանում սոցցանցերում մենք անհասկանալի ոգերություն էինք տեսնում ընդամենը ոմն անձի՝ 100 լսողական սարքերի տրամադրման առիթով: Մեր հանրությունն այնքան ոգեւորված էր՝ ասես պետությունը երբեք դրա կարիքն ունեցող քաղաքացիներին լսողական սարքեր չէր տրամադրել: Ես Ձեզ խնդրում եմ հարցը Ձեր ձեռքը վերցնել, քանի որ որպես հանձնաժողովի անդամ, ես գիտեմ, որ պետությունը լուրջ պարտավորություններ ունի եւ դրանք կատարում է: Այդ 100 լսողական սարքերը որքանո՞վ են թեթեւացրել նախարարության պարտավորությունները»,- հարցրել  Մարգարիտ Եսայանը:

Ըստ Մանե Թանդիլյանի, ներկայումս նախարարությունը հաշմանդամությամբ մարդկանց անհրաժեշտ սարքավորումների տրամադրման նոր եղանակ է ներդնում՝ սերտիֆիկատներով: Մասնավորապես՝ այդ եղանակն արդեն ներդրվել է հաշմասայլակներ ստանալու համար, դրանով տարբեր կազմակերպություններ են զբաղվում, եւ այս հարցով քաղաքացիների գանգատները մեծապես կրճատվել են:

 

 

 

 

 

 

 

Նախարարը  հավելել է, որ քաղաքացիների հետ հաղորդակցությունն ընդհատվում է, երբ նրանց սարքեր են տրամադրվում, որոնք իրենք չեն ընտրել, եւ նրանց անհարմար է դրանք կրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ մրցույթներ անցկացնել, անհրաժեշտ է որակի մոնիթորինգ, սակայն միանշանակ է, որ հարցի լուծումը սերտիֆիկատներն են:

 

 

 

 

 

 

Մարգարիտ Եսայանը  նշել է, որ այդ էյֆորիայի վիճակում շատ մարդիկ կլինեն, որոնք կգան ու կհայտարարեն այն մասին, որ 10-20-100 սարք են նվիրել: «Ես՝ որպես պետության ներկայացուցիչ եմ դիմում Ձեզ, որպեսզի դուք ունենաք պատվախնդրություն այս հարցում: Եվ որ Դուք թվեր ներկայացնեք, թե բյուջեի շրջանակում քանի սարք է տրամադրվում: Նվիրատվություններ շատ կլինեն, սակայն չեմ կարծում, որ պետք է այդ մասին այնպես թմբկահարել՝ իբր մենք այնքան կորած մոլորած երկիր ենք, որ երբեք լսողական սարք չենք տեսել»,- ասել է նա, ինչից հետո Մանե Թանդիլյանը հավաստիացրել է, որ նախարարության բոլոր քայլերը բխելու են քաղաքացիների շահերից, այդ թվում՝ եթե բարեգորությունը բխում է քաղաքացիների շահերից, այն նույնպես տեղ կունենա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին