ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Այս մասին անձամբ հայտարարել է Սամվել Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ից դուրս է եկել նաև ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը:

Նշենք, որ մինչ այդ ՀՀԿ խմբակցությունը լքել էին նաև Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը:
Այսպիսով` ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացել են 52-ը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում այլեւս մեծամասնություն չէ:


