62 կողմ, 39 դեմ ձայներով ԱԺ-ն ընդունեց Նոր Կառավարության ծրագիրը:

ՀՀԿ խմբակցությունից 18 պատգամավոր կողմ քվեարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրին:

Հիշեցնենք,որ ԱԺ «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան դաշինք խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, իսկ «ՀՀԿ» խմբակցությունը, թեև դեմ էր ծրագրին, միևնույն է, հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայները:

Նոր կառավարությունը ձևավորվել է Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը բաղկացած է 7 կետից:


