▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ինչո՞վ եք աչքի ընկել, ինչո՞վ եք առանձնահատուկ, որ ձեզ ընտրենք. Էդմոն Մարուքյան

Այսօր ԱԺ նիստին ՍԴ անդամի թափուր տեղի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածության քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրանից հետաքրքրվեց. «Ասում եք` կրքերը հանդարտվել են ու մարդկանց կալանքի տակից ազատում են։ Այդ ի՞նչ կրքեր են հանդարտվել, որ դատարանները սկսել են լավ աշխատել, կամ ժամանակին այդ ի՞նչ կրքեր են եղել։ Պատգամավորներն այստեղ ընդամենը ուզում են հասկանալ` դուք ինչո՞վ եք աչքի ընկել, ինչո՞վ եք առանձնահատուկ, որ ձեզ ընտրենք, ո՞րն է ձեր սկզբունքայնությունը, ի՞նչ հատուկ կարծիք եք ունեցել»։

 

 

 

 

 

 

 

Ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցադրմանը` Ելիզավետա Դանիելյանը նշեց. «Կրքերի հետ կապված երևի խոսքս հստակ չէր։ Նկատի ունեի, որ դատավորները հնարավորություն ստացան հնչեղ գործերով ազատ լինել։ Օրինակ` որոշ փաստաբաններ բոյկոտում էին դատական նիստերը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերում դատարանների նկատմամբ, արդյունքում գործերի քննությունը հնարավոր չէր լինում անգամ սկսել»։

 

 

 

 

 

 

 

Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ընդամենը պետք է ասեիք, որ հետհեղափոխական իրավիճակից ելնելով է, որ դատարանները սկսել են լավ աշխատել։ Նաև պետք է նկատի առնել, որ անհարկի նկատողություններ ու տուգանքներ են կիրառել փաստաբանների նկատմամբ»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ հասարակության մեջ դժգոհություններ կան Ելիզավետա Դանիելյանի անտարբեր վերաբերմունքի հետ կապված . «Օրինակ` 2009թ. Վճռաբեկ դատարանը եղել է այն ատյանը, որը վերանայել է մարտի մեկի, Վահե Ավետյանի, Հայկ Կյուրեղյանի, Շանթ Հարությունյանի, Գևորգ Սաֆարյանի, Վարդգես Գասպարիի, Արթուր Սարգսյանի` հաց բերողի գործերը։ Ես թվարկեցի ընդամենը մի մասը։ Ո՞րն է եղել ձեր դիրքորոշումը նշյալ գործերի վերաբերյալ, ունեցե՞լ եք տարբերվող կարծիք, հանդես եք եկե՞լ հատուկ կարծիքով»:

 

 

 

 

 

 

Ելիզավետա Դանիելյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանում կայացվող որոշումների մասին դատավորը չի կարող կարծիք հայտնել, այլ միայն այն ժամանակ, երբ որոշում է կայացվել ու միայն այդ դեպքում կարող է իր անհամաձայնությունը հայտնել:

Картинки по запросу դատարան

 

 

 

 

 

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց տիկինԴանիելյանի հայտարարությանը. «Այս դահլիճը այսօր կամ վաղը քվեարկելու է, ես չեմ կարող քվեարկել, եթե չիմանամ` դուք ունե՞ք ձեր տեսակետը այդ հանրային հնչեղության հարցերի վերաբերյալ, թե ոչ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին