▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորելու եմ Գագիկ Ծառուկյանին հուլիսի մեկից բարեգործությամբ չզբաղվել. Նաիրա Զոհրաբյան

Բարեգործության մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջացրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրդովմունքը.

 

 

 

 

 

 

 

«Ի տարբերություն ձեզ, Գագիկ Ծառուկյանն ինչ  բարեգործություն արել է, որևէ քաղաքական կոնտեքստ, ենթատեքստ չի եղել: Հարցրեք այն ուսանողներին, որոնք ամեն տարի կրթաթոշակ են ստանում, նրանցից քանի՞սն են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ»:

 

 

 

 

 

 

 

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, եթե պետությունը չի կարողանում խնդիրները լուծել, ապա չպիտի խանգարի այն մարդկանց, որոնք կարող են:

 

 

 

 

 

 

 

Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան բերելու և հաստատելու դեպքում Նաիրա Զոհրաբյանն անձամբ հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի մեկից բարեգործությամբ չզբաղվել, իսկ Ծառուկյանին դիմած քաղաքացիներին ուղղորդելու են կառավարություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին