Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը վրդովված է, քանի որ նախատեսվում է բարեգործության մասին օրենք քննարկել առանց Գագիկ Ծառուկյանի կարծիքն իմանալու.
«Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»:
ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախորդ կառավարությանն է եղել, սակայն դա չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներ ունենալ պետք չէ:
Միքայել Մելքումյանին հետքրքրում է, թե ո՞ր փուլում են մենաշնորհների հետ կապված ստուգումները.
«Էդ ստուգումներն ինչի՞ են կանգնել, շարունակվու՞մ են, եկեք հասկանանք՝ դրանք որտեղ են կատարվում»:
Մելքումյանին չի գոհացնում կառավարությունում գործընկերային հարաբերությունների որակը. «Մենք պահանջում ենք համարժեք վերաբերմունք, դա պետք է լինի, որովհետև մեր պատկերացումներն ապագայի մասին հնարավոր է տարբերվի ձեր ունեցածից»: