▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին:

 

 

 

Հարցեր եղան Պարտադիր կուտակային համակարգի, սահմանին շարունակ զոհեր ունենալու, ժողովրդի՝ վարկերի ծանրաբեռնվածության, արագաչափերի եւ տեսախցիկների, հանքերում իրականացվող ստուգումների մասին:

 

 

 

 

Վարչապետը բավական երկար պարզաբանել է Պարտադիր կուտակային համակարգի մասին իր ու կառավարության դիրքորոշումը: 

Սահմանին զոհեր ունենալու մասին հարցին, վարչապետը նշեց, որ ամեն նման դեպքից հետո իր հանձնարարականը շատ հստակ է՝ անել նորմալ քննություն ու պարզել հանգամանքները:

 

 

 

 

 

 

 

 

«Ես կիսում եմ ձեր կարծիքը, բայց գիտեմ, որ այս կիսապատերազմական իրավիճակում հնարավոր չէ, որ չլինեն զոհեր: Ցավալի դեպքեր են տեղի ունենում, բոլոր դեպքերն են ցավալի, չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց իմ դիրքորոշումն այսպիսին է, որ մենք անում ենք ամեն ինչ՝ զինվորների կյանքը պաշտպանելու համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

Արագաչափերի եւ տեսախցիկների մասին հարցին պատասխանելով, վարչապետը նշեց, որ այդ վարչական տույժերը պետք է մարդկանց գրպանին համապատասխան լինեն, աշխատավարձերին համարժեք, իսկ եթե տուգանքներն անտեղի են, ապա պետք է բողոքարկել՝ այդ ամենին վերջ դնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով ժողովրդի՝ վարկերի ծանրաբեռնվածության մասին հարցին, Փաշինյանը նշեց, որ ինքը հավատարիմ է մնալու վարկերի բեռը թեթեւացնելու մասին իր տված խոստմանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն մեկնելու մասին հարցին, նա ասաց, որ ընդունել է նախագահ

 

 

 

 

 

 

 

 

 

Պուտինի հրավերն ու վաղը մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված է նաեւ աշխատանքային հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին