«Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ալեկոծությունը շատ ճիշտ է բնորոշում Հայաստանում կատարվող զարգացումները։
Անդրադառնալով Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ-ի մասնակցության ձևաչափին՝ նշեց, որ Հայաստանի հետ այդ գործընկերությունը պետք է այլ որակի հարաբերություններ կառուցի: «Այո՛, մենք տարբեր ենք, մենք ուրիշ ենք և մենք կարող ենք, մեր հավակնությունները Եվրոպական միությունից մեծ են, և պետք է դրանց հետ հաշվի նստել»,- ասաց պատգամավորը։ Խոսելով ՀՀ-ի առաջ ծառացած մարտահրավերների մասին՝ Նաիրա Զոհրաբյանն առանձնացրեց կոռուպցիան:
«Դուք, հարգարժան դեսպան, երբ հսկայական գումարներ եք ուղղել իբրև կոռուպցայի դեմ պայքարելու համար, դուք այդ գումարները տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը և ասել եք՝ պայքարեք ինքներդ ձեր դեմ»,- ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ Եվրամիությունից ՀՀ-ին տրամադրված միջոցների և դրանց բաշխման ուղղություների շուրջ վերանայումներ են անհրաժեշտ։