Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև՝
Անվերապահորեն աջակցում ենք Ձեր բռնած քաղաքական կուրսին. Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին
Կարդացեք նաև՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանական դիրքեր
Կարդացեք նաև՝
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախ ու այցելել Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի