▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Մանե Թանդիլյանի դիմումը չեմ ընդունել, մենք շարունակելու ենք աշխատել. Նիկոլ Փաշինյան

 

 

Ես Մանե Թանդիլյանի դիմումը չեմ ընդունել. այս մասին այսօր կառավարության նիստի սկզբին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք վերջին օրերին քննարկել ենք, որ շարունակելու ենք համատեղ աշխատել: Մենք պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը քննարկումների առարկա է դարձել՝ հասարակության շրջանում կուտակային համակարգի հետ կապված: Մենք պետք է աշխատենք այս համակարգն ավելի հուսալի դարձնել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համակարգը բարելավման կարիք ունի:

 

 

 

 

 

 

 

 

 

«Տիկին Թանդիլյանը մյուս նախարարների հետ կաշխատի և երկու ամիս անց կունենանք նախագիծ, թե խնդիրներն ինչպես ենք լուծում»,- եզրափակեց վարչապետը: Մանե Թանդիլյանն էլ իր հերթին նշեց, որ շուտով կներկայացնի բարեփոխումների նախագիծը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը հրաժարական տվել էր հունիսի 12-ին: Պատճառը նախարարի` պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցին դեմ լինելն էր: Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում այս առիթով ավելի վաղ գրել էր.«Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար»։

Կարդացեք նաև`

Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը որոշեց մնալ նախարար. նա հանդես է եկել հայտարարությամբ

Ես ապշած եմ` ու՞մ փողերն եք ներել, ու՞մ եք ներել. Մանե Թանդիլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին