▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան ադրբեջանական զորքերի կուտակումներ, սակայն իրավիճակը աննախադեպ չէ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ այն հարցին, թե ինչ վիճակ է այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և արդյո՞ք կա պատերազմի վտանգ, պատասխանեց, որ վերջին մեկ, մեկ ու կես ամսվա մեջ, ըստ վիճակագրության, կրակոցների մակարդակը եղել է միջինից ցածր` վերջին տարիների համեմատությամբ: Չնայած դրան, ցավոք, վարչապետի խոսքով, եղան զոհեր:

 

 

 

 

 

 

 

 

«Կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, դրանք երբեմն ծավալներով մեծանում են, բայց անընդհատ կա զորքերի շարժ:

 

 

 

 

 

 

 

 

Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություն է առաջացել»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է պատերազմի սկսման հավանականությանը՝  ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նման զարգացման:

 

 

 

 

 

 

 

«Չեմ կարող ասել, որ ունենք աննախադեպ իրավիճակ, ունենք սովորական ծանոթ իրավիճակ: Արձանագրենք, որ կոնֆլիկտը լուծված չէ, կիսապատերազմական վիճակ է, որը ցանկացած պահին կարող է փոխվել: Դա չի նշանակում, որ պետք է շեղվենք բնականոն կյանքից: Չեմ ուզում ասել` անհանգստանալու կարիք կա, չեմ ուզում ասել` անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ այնպես է ինչպես գիտենք: Աշխատում ենք ԶՈՒ-ում մարտական ոգին ու պատրաստականությունը բարձրացնելու վրա: Աննախադեպ իրավիճակ չունենք, վիճակը աննախադեպ է` հարաբերական հանդարտության առումով»,- ասաց Փաշինյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին