▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ շտապել. Արեյանը` քաղաքապետի հրաժարականի մասին. Ավագանու նիստն՝ ամբողջությամբ

 

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում կար 8 հարց: Նիստը, սակայն, վարել է ոչ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Պատճառը, ինչպես նշել է փոխքաղաքապետը, Տարոն Մարգարյանի առողջական խնդիրներն են:

 

 

 

 

 

 

 

 

 

Օրակարգում քննարկվող 8 հարցերից 5-ը վերաբերել են Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց տարբեր անձանց օտարելուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկ այլ հարցով նախատեսվել է հաստատել Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների 2017-ի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիստի ընթացքում Կամո Արեյանն անդրադարձել է նաև օրերս համացանցում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Տարոն Մարգարյանը հրաժարական կտա, ինչպես նաև պատասխանել է «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե որքան դեռ պետք է շարունակի գործել այս ավագանին.

«Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցով մենք մտահոգ ենք, այս փակ գործելաոճը չպետք է շարունակվի: Ես որևէ հարցում շտապողականություն չեմ ցուցաբերում, բայց գոնե Երևան համայնքի քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե դեռ որքան պետք է գործի այս ավագանին և քաղաքական ուժերն էլ պետք է հասկանան ինչ ժամկետներում առաջադրումներ կատարել»,- ասել է Կամո Արեյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին