Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ոչ հերքել , ոչ էլ հաստատել է Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ հարցաքննության հրավիրելու տեղեկությունը:
Ըստ հրապարակումների՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության է հրավիրվել. նրան ծանուցում է ուղարկվել:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին հարցին պատասխանել էր իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՝ նշելով , որ չի կարող ձևակերպել խնդիր, որ ինչ որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց հստակ ձևակերպումէ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել՝ նրանք պետք է չաղերի ետևում հայտնվեն:
Նշենք, որ Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: